Լրահոս

12.09.2024 15:56


«Դալմա Գարդեն մոլում» և «Ռոսիա մոլում» ռումբերի առկայության մասին ահազանգեր են եղել (տեսանյութ)

«Դալմա Գարդեն մոլում» և «Ռոսիա մոլում» ռումբերի առկայության մասին ահազանգեր են եղել (տեսանյութ)

Երևանի «Դալմա Գարդեն մոլ» և «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոններում ռումբերի առկայության մասին ահազանգեր են եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Մենք նման ահազանգեր ստացել ենք։ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների դեպքի վայր մեկնելու հետո պարզվել է, որ ահազանգերը կեղծ են եղել»,–նշեցին նախարարությունից։

Իսկ այս տարի ռումբի մասին կեղծ ահազանգ է եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վերաբերյալ, հուլիս ամսին։ Ահազանգող տղամարդուն ձերբակալել էին։

Այս խորագրի վերջին նյութերը