Լրահոս

12.09.2024 14:39


Լուսառատում վիճաբանությունն ավարտվել է 25-ամյա երիտասարդի դանակահարությամբ․ ձերբակալվել է նրա 33-ամյա համագյուղացին

Լուսառատում վիճաբանությունն ավարտվել է 25-ամյա երիտասարդի դանակահարությամբ․ ձերբակալվել է նրա 33-ամյա համագյուղացին

Սեպտեմբերի 11-ին, ժամը 22.23-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Լուսառատ գյուղի դպրոցի մոտ դանակահարություն է: Ոստիկանություն հաջորդ ահազանգը «Արտաշատ» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Լուսառատ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ ժամը 22-ի սահմաններում Լուսառատ գյուղի շենքերից մեկի բակում գումարային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդին դանակահարել էր 33-ամյա համագյուղացին:

Հետագա միջոցառումներով լուսառատցի 33-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը