Լրահոս

12.09.2024 14:30


Ի՞նչ վիճակում են «Հրազդան» ՋԷԿ-ի ձուլարանի պայթյունից տուժածները. մանրամասներ

Ի՞նչ վիճակում են «Հրազդան» ՋԷԿ-ի ձուլարանի պայթյունից տուժածները. մանրամասներ

«Հրազդան» ՋԷԿ ԲԲԸ–ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժածներից մեկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Երկու պացիենտի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուս երկուսի վիճակը թեթև է։ Մեկ տուժածի դեպքում, որի առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր ու վիրահատվել էր, դրական դինամիկա կա։ Կյանքին վտանգ չի սպառնում»,–ասացին նախարարությունից։

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։ Դրա հետևանքով 1 անձ մահացել է, 5-ը տուժել են։

Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվածի հանգամանքները և պատճառները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը