Լրահոս

12.09.2024 08:01


Երևանում հսկայական ծառն արմատախիլ է եղել ու տապալվել՝ ընկնելով մեքենաների վրա

Երևանում հսկայական ծառն արմատախիլ է եղել ու տապալվել՝ ընկնելով մեքենաների վրա

Սեպտեմբերի 11-ին հերթական ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եզնիկ Կողբացի 3 շենքի բակում հերթական ծառը արմատախիլ է եղել ու ընկել է «Nissan» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաների վրա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը