Երբ խոսվում է ՀՀ սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին, պետք է հաշվի առնել՝ ինչպես սահմանների «մերկացումը» կազդի երկրի անվտանգության վրա. Զախարովա (տեսանյութ)
Երևի Ալեն Սիմոնյանն այնքան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Վովաևիչի ասուլիսին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱԺ նախագահի հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունները պետք է մտածեն Թուրքիայի և Իրան հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու մասին։
«ՌԴ սահմանապահները բազմիցս ապացուցել են իրենց ներկայության կարևորությունը։ Արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել այս ուղղությամբ, ինչը, ըստ երևույթին, նյարդայնացնում է Երևանի որոշ քաղաքական գործիչների: Պետք է հաշվի առնել, թե ինչպես կանդրադառնա սահմանի «մերկացումը» երկրի անվտանգության վրա տարածաշրջանում ամբողջական կարգավորման բացակայության պայմաններում։ Ինձ թվում է` մարդիկ, ովքեր փորձագետ չեն, պետք է խոսքը տան նրանց, ովքեր իրենց կյանքն են դնում այդ ամենում»,-ասել է Մարիա Զախարովան:
Պատասխանատու քաղաքական գործիչները չպետք է անպատասխանտու վերաբերվեն պատմական բարդ գործընթացի արդյունքում մշակված փաստաթղթերին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ դրույթի մեջբերմանը, որում նա չի ասել, որ ՀՀ տարածքով դեպի Նախիջևան երթուղու անվտանգությունն ապահովելու է երրորդ երկիրը: Փաշինյանն ասել է, որ նման ընկալումն իրականության հետ կապ չունի:
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան տեսնում է առկա փաստաթղթերն ու դրանց դրույթները մանիպուլացնելու բազմաթիվ փորձեր:
«Այսպես ասած, մեկ խաղում ենք, մեկ՝ չէ: Ամեն դեպքում խոսքը միջազգային իրավունքի, կողմերի ստորագրած փաստաթղթերի մասին է... Չի կարելի այսքան անպատասխանատու վերաբերվել ստորագրված փաստաթղթերի մեջբերմանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ պետք է հարգել նրանց ջանքերը, ովքեր ամեն ինչ արել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: