Լրահոս

11.09.2024 17:20


Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են երթուղային ավտոբուսն ու «Ford Transit»-ը. կա 7 տուժшծ

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են երթուղային ավտոբուսն ու «Ford Transit»-ը. կա 7 տուժшծ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 12:50-ի սահմաններում Նոր գեղի-Արզնի գյուղերի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսն ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» և «Աբովյան» բժշկական կենտրոններ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը