Լրահոս

26.11.2011 12:53


Աճել է մահացության և ամուսնալուծությունների թիվը

Աճել է մահացության և ամուսնալուծությունների թիվը

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով՝ 2011թ.  հունվար-սեպտեմբերին արձանագրվել է մեռելածնության 650  դեպք` 2010թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 636  դեպքի համեմատ,  իսկ մեռելածնության գործակիցը,  կենդանի և մեռած 1000 ծնվածների հաշվով,  կազմել է 19,9%,  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 19,0%-ի համեմատ:

2011թ.  հունվար-սեպտեմբերին արձանագրվել է մահացության 21 056  դեպք: 2010թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ մահվան դեպքերն աճել են 1,7%-ով: Մահացության ընդահանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով, 2011թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 8,6%:

2011թ.  հունվար-սեպտեմբերին ծնվածների թվաքանակը 1,5  անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Բնական հավելաճի գործակիցը, 1000 բնակչի հաշվով, 2011թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 4,5% և 2010թ. հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել 0,5 տոկոսային կետով:

Աճել է նաև ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը։ 2010թ.  հունվար-սեպտեմբերի 13 042–ի փոխարեն 2011թ. նույն ժամանակահատվածում ամուսնությունների թիվը կազմել է 14 809։ Իսկ ամուսնալուծությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 99–ով՝ կազմելով 2367։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը