Լրահոս

15.01.2011 09:33


Ի պատասխան «Freedom House»-ի տված գնահատականի

 Ի պատասխան 2010 թ. մայիսի  23 - ին  Արցախում անցկացված  ԱԺ ընտրություններին  «Freedom House»-ի տված  գնահատականի՝ մեր անվստահությունն ենք հայտնում  հրապարակման առնչությամբ։   1990 թվականից ի վեր  «Ազատ Հայքի»  վկայականներով դիտորդները հետեւում են  ՀՀ - ում եւ Արցախում անցկացվող համապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին,  հրապարակում են եզրակացություններ։  Ավելին, հետեւում են նաեւ այլ երկրներում ծավալվող ժողովրդավարական զարգացումներին,  փորձեր են ձեռնարկում դիտարկել ՌԴ - ում, ԱՄՆ - ում, Եվրոպական երկրներում,  Ադրբեջանում անցկացվող ընտրությունների ընթացքը։

  (Տես  ՀՀ  1999 թ. ԱԺ ընտրությունների մասին ԿԸՀ - ի 20. 01. 2000թ. թիւ 10 գրությունը, որտեղ մասնավորապես նշված է, որ   ՀՀ ԱԺ ընտրություններին   1999 թ. մայիսի 30 - ին  Ազատ Հայքի կողմից մասնակցել են 4582 վստահված անձ։ Տես նաեւ  www.regnum.ru/news/506802.html,   ИА "Азеpи - Пpесс" , ՙ՚525-я газета՚ , ''Зеркало, 3 сентября 2005 г. , ինչպես նաեւ այլ փաստաթղթեր՝ հետադարձ կապով) ։

«Ազատ Հայքի»  դիտորդները հետեւել են նաեւ Արցախում անցկացված 2010 թ. ԱԺ ընտրությունների ընթացքին, ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո  հանդիպուներ, զրույցներ են ունեցել  համամասնակ եւ մեծամասնակնական ընտրացուցակներով առաջադրված ,Ազատ հայրենիք , , Արցախի ժողովրդական կուսակցություն,, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունների' 82  թեկնացուներից շատերի հետ,  ընտրողների շրջանում իրականացրել են  հարցախույզեր, ինչի արդյունքում  2010 թ. մայիս 24 - ին «Ազատ Հայքը»  հրապարակել է զեկույց, ըստ որի, ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունները արդյունքները գնահատել է  ազատ եւ թափանցիկ։

Արցախում անցկացված 2010 թ. ԱԺ ընտրությունների ընթացքին հետեւել են նաեւ 124 միջազգային դիտորդներ Ռուսաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Նիդեռլանդներից, Դանիայից, Չեխիայից, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Սլովակիայից եւ Հայաստանից: Այդ   թվում են գործող եւ նախկին պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, մարդասիրական եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:  

   Ընտրությունների ընթացքը լուսաբանվել է տարբեր երկրներից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից: Դիտորդները հանդիպել են Կուսակցությունների ներկայացուցիչների, պատգամավորության թեկնածուների, ԿԸՀ  հանձնաժողովի անդամների, կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ: Զրուցել են նաեւ ընտրողների ու վստահված անձանց հետ, որոնք ընտրությունների կազմակերպման եւ լուսաբանման հետ կապված դժգոհություններ չեն արտահայտել:

   Բոլոր դիտորդները անխտիր բարձր են գնահատել ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների կազմակերպվածությունը փաստելով, որ այն իրականացվել է ժողովրդավարական չափանշներին համապատասխան, արդար եւ թափանցիկ, հավասարության ու քաղաքական մրցակցության պայմաններում:

 Այս  իրողություններից ելնելով եւ բարձր գնահատելով «Freedom House»- ի  միջազգային վարկանիշը՝  «Ազատ Հայքը»  առաջարկում է.

 ա,  ձեռնպահ մնալ  չվկայակոչված փաստերով եզրակացություններ հրապարակելուց.

  բ,  հրապարակել՝ Արցախի Հանապետությունում հավատարմագրված կամ  հավատարմագրված միջազգային ո՞ր դիտորդների զեկույցների հիմքով է ձեւավորված 16 ընտրատարածքների  272 տեղամասերից որոնցում եւ ո՞ր ժամերին են խախտումներ արձանագրվել.

 գ,  «Ազատ Հայք»- ի փորձագետներ Ռուբեն Մնացականյանին, Սամվել  Սեդրակյանին, Լուսինե Մնացականյանին ընդգրկել հակամարտության գոտիներում «Freedom House»- ի  կողմից իրականացվող դիտորդական առաքելությունների ցուցակներում:Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԼՂՀ ԱԺ 2010 թ. ընտրությունների առնչությամբ արված եզրակացության վերաբերյալ «Freedom House»- ից եռամսյա ժամկետում պարզաբանումներ չստանալու դեպքում  «Ազատ Հայքը»  հայտարարության արժանահավատությունը  կվիճարկի դատական կարգով։

Ազատ   Հայք    ՀԿ

Նախագահ' Ռուբեն  Մնացականյան

Այս խորագրի վերջին նյութերը