Լրահոս

11.09.2024 14:51


40-ամյա տղամարդը Երևանի կենտրոնում շրջում էր լիցքավորված ատրճանակը գրպանում. նրա մոտ նաև թմրանյութ են գտել (տեսանյութ)

40-ամյա տղամարդը Երևանի կենտրոնում շրջում էր լիցքավորված ատրճանակը գրպանում. նրա մոտ նաև թմրանյութ են գտել (տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկությունը պարեկային ծառայողների հետ իրացնելով, սեպտեմբերի 9-ին, ժամը 22-ին, Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև ապօրինի զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, և բյուրեղանման զանգված: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը