Աշխարհ

11.09.2024 13:56


Գազայում իսրայելական ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր

Գազայում իսրայելական ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի մոտ Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:

Միջադեպի հետևանքով երկու իսրայելցի զինվոր է զոհվել, ևս յոթը՝ տարբեր աստիճանի ծանրության վիրավորվել։ Վթարի պատճառը ներկայումս պարզվում է։ Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը չի կործանվել հակառակորդի կրակից, հայտնել են բանակից։

Խոսքն ամերիկյան UH-60 Black Hawk բազմաֆունկցիոնալ ուղղաթիռի մասին է։ Գիշերն այն կանչել են Գազայում վիրավորված իսրայելցի զինվորին հիվանդանոց տեղափոխելու համար։ Բանակը հայտնել է, որ ուղղաթիռը կործանվել է Ռաֆահի շրջանում վայրէջք կատարելիս։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը