Քաղաքական

11.09.2024 11:03


Արամ Զավենիչի իբր «եվրոպական արժեքները» փլվեցին՝ Դավալուի «գեղցիական արժեքների» ճնշման տակ

Արամ Զավենիչի իբր «եվրոպական արժեքները» փլվեցին՝ Դավալուի «գեղցիական արժեքների» ճնշման տակ

Հայաստանում մի ստաժավոր գեղցի կա, ով հանրությանը ներկայանում է որպես «եվրոպական արժեքների» կողմնակից: Նրա անունը Արամ Զավենիչ է, ով արդեն նույնիսկ ամաչում է ասել, որ հանրությանը հայտնի է դարձել իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի շնորհիվ, իսկ ավելի ճիշտ՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքով, երբ սպանվեցին Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը:

Հենց այդ ժամանակ էլ հանրությանը հայտնի դարձավ Վազգենի եղբայր Արամը, ում նշանակեցին վարչապետ՝ սպանված Վազգենի քաղաքական գործոնը հաշվի առնելով բացառապես:

Վազգենը չէր պատկերացնի, թե իր եղբայրն ինչ գործնեություն էր ծավալելու իր մահվանից հետո: Ընդ որում, սկզբնական փուլում Արամ Զավենիչը հանդես էր գալիս որպես Վազգենի քաղաքական ժառանգության շարունակող:

Հետո պարզվեց, որ իր՝ Արամ Զավենիչի, մասով գործեց հայտնի ասացվածքը, որ «հայտնիների բարեկամների վրա բնությունը հանգստանում է»:

Այն, որ դա այդպես է, հասկացավ նաև ինքը՝ Արամ Զավենիչը:

Բայց դա իրեն է՛լ ավելի չարացրեց կյանքում: Նա դարձավ Հայաստանում ատելություն քարոզող մի գործիչ, որն իրականում չուներ ոչ մի պոզիտիվ նպատակ: Նրա միակ նպատակը դարձավ հանրության մեջ քաղաքական թույն տարածելը:

Նա հանդես էր գալիս երկրի համար ամենաբացասական տեսակետներով:

Արամ Զավենիչի համար, Արցախի, Հայաստանի հարցը, որով կայացել էր Վազգենը, դարձել էին քաղաքական բիզնեսի առարկա: Զավենիչը օտար կենտրոններին վաճառում էր իր՝ «Վազգենի եղբայր» լինելու կերպարը:

Ինչպես Փաշինյանը 2018-ին, հանդես գալով Մոնթեի կերպարով, խաբեց հանրությանը, այնպես էլ՝ Արամ Զավենիչը, Վազգենի կերպարը օգտագործելով, օտար կենտրոնների հետ մտավ քաղաքական բիզնեսի մեջ, որը քաղաքակիրթ երկրներում համարվում է հակապետական գործնեություն:

Սակայն, Հայաստանի կոլխոզասովխոզային քաղաքական մթնոլորտում դա չէր գիտակցվում:

Միայն 2018-ից հետո մարդիկ տեսան Արամ Զավենիչի հրեշավոր կերպարը: Այն վերջնականապես հաստատվեց 2020-ի պատերազմից հետո, երբ բոլորի համար պարզ դարձավ, որ Արամ Զավենիչի համար Արցախը, Հայաստանը լոկ իր քաղաքական բիզնեսի տարածքներ էին, ոչ ավելին: Հայաստանից դուրս Արամ Զավենիչը, լավագույն դեպքում, պիտանի կլիներ փողոցները ավլելու հարցում:

Քանի որ իր դիմակն արդեն ամբողջովին պատռվել էր, նա արդեն չէր պահանջում հոկտեմբերի 27-ի բացահայտում, մարտի 1-ի խնդրի լուծում:

Հասկանալով, որ արդեն անհետաքրքիր էր դարձել նույնիսկ այս խնդիրները շահարկելիս, նորահայտ այս հայկական Օստապ Բենդերը սկսեց նոր սկավառակ պտտել, թե, իբր, ինքը «երդվյալ արևմտամետ է և ուզում է, որ Հայաստանը օր առաջ անդամագրվի ԵՄ-ին»:

Իսկ որպեսզի գոնե ձևական ցույց տա, որ «արևմտամետ արժեքների» կրող է, սկսեց թունդ արևմտամետ դիրքերից հանդես գալ:

2023-ի Երևանի ավագանու ընտրություններում իշխանության օգնությամբ «հավաքեց» ձայների 10 տոկոսը՝ օգտագործելով հենց այդ՝ «արևմտամետի» կերպարը, որպեսզի հետո դառնա ՔՊ-ի դուստր ձեռնարկությունը:

Դրանից հետո Զավենիչի թիմակիցները ստացան իշխանական «կերակրատաշտից» իրենց «փայը» և սկսեցին «աշխատել» իշխանական «վեցնոցի» կարգավիճակով:

Նրանք, իշխանության հետ միասին, քաղաքում թանկացրերին փոքր բիզնեսի համար նախատեսված հարկային դրույքաչափերը: «Կարմիր գծերի» գինը թանկացրին անգամներով: Տրանսպորտի գինը համաձայնվեցին թանկացնել և, վերջապես, համաձայնվեցին իշխանության հետ միասին հեռացնել իրենց ոչ ցանկալի ավագանու անդամներին:

Օրինակ, նրանց օգնությամբ ավագանու հերթական երեք անդամի հեռացրին այդ կառույցից, որպեսզի իրենց «գործերը» քաղաքում ավելի հեշտ լինի իրականացնել:

Հասկանալի է, որ այս գործելաոճը կապ չունի «եվրոպական արժեքների» հետ:

Սա ավելի շատ նման է Դավալուի «գեղցիական արժեքների» կիռարմանը:

Ընդ որում, հանուն արդարության պիտի նշել, որ Դավալու գյուղի բնակիչներն այստեղ ոչ մի կապ չունեն:

Քանզի ամեն գյուղում ապրում են գյուղացիներ և գեղացիներ:

Վերջիններս՝ ի տարբերություն գյուղացիների և քաղաքացիների, ո՛չ իսկական գյուղացի են, ո՛չ էլ իսկական քաղաքացի:

Նրանք սոցիալ-մշակույթային հերմոֆրոդիտ են, քանի որ լինելով նախկին գյուղացի՝ փորձել են ամեն գնով դառնալ քաղաքացի, բայց այդպես էլ չեն կարողացել իրենց նպատակին հասնել և հայտնվել են այդ երկու սոցիալական շերտերի արանքում:

Սովորաբար այդ շերտի ներկայացուցիչներին չեն հարգում ոչ իսկական գյուղացիները, ոչ էլ իսկական քաղաքացիները: Դա երբեմն համեմատում են հայտնի ամերիկյան երգիչ Մայքլ Ջեքսոնի սինդրոմի հետ, ով լինելով սևամորթ՝ իր ողջ կյանքը երազում էր դառնալ սպիտակամորթ, և դրա արդյունքում նրան ոչ սևականներն էին ընդունում, ոչ էլ սպիտակները: Բայց ի տարբերություն Արամ Զավենիչի՝ Մայքլ Ջեքսոնը տաղանդավոր եգիչ էր և դրա շնորհիվ նա հենց այդ բնագավառում դարձավ հայտնի ողջ աշխարհով մեկ:

Մեր «Մայքլ Ջեքսոնը» կեղծ է և անտաղանդ, գրեթե բոլոր տեսանկյուններից: Այդ իսկ պատճառով էլ, չկայանալով կյանքում, սկսում են չարանալ:

Սրանք ցանկացած երկրի համար ամենավտանգավոր շերտն են համարվում:

Սրանք 1917-ին դարձան բոլշևիկների սոցիալական հենարանը, 1933-ին Գերմանիայում դարձան նացիստների սոցիալական հենարանը:

Զարգացած երկրներում այդ շերտն արդեն վտանգ չի սպառնում, քանզի բնակչության մեծ մասն ապրում է քաղաքներում, իսկ գյուղերն էլ դարձել են քաղաքին մոտ բնակավայրեր:

Սակայն Հայաստանում այս խնդիրը դեռ լուծված չէ, այդ իսկ պատճառով այդ շերտը մեզ մոտ փոքր չէ և հենց այդ իսկ պատճառով նրանց ներկայացուցիչները երկրի հանրային, քաղաքական և բիզնես դաշտերում փոքր տոկոս չեն կազմում:

Բայց ցանկացած երկրի վերնախավի խնդիրն է օր առաջ թուլացնել այս շերտի ազդեցությունը երկրի վրա, իսկ նրանց ներկայացուցիչներին, քաղաքական և հանրային դաշտերում մաքսիմում իզգոյ կարգավիճակում թողնել:

Քանզի նրանց կողմից հռչակված բոլոր արժեքները սովորաբար կեղծ բնույթ են կրում:

Այդ շարքի հայ «կոմունիստները» Զյուգանովից ավելի կոմունիստ են, հայ «արևմտամետները», Մակրոնից, Բայդենից ավելի «լիբերալ են», իսկ արտաքին կողմնորոշումներում սովորաբար ունենում են, Նժդեհի բնորոշմամբ՝ թրքաբոլշևիկյան կողմնորոշում: Լինի դա 1920-ին, թե 2020-ին:

Այդպիսին է այս մարդկանց սոցիալական և հոգեբանական բարդույթավորված էությունը:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը