Оրինագիծը քննարկման է ներկայացվել օրեսնդրության պահանջների բացահայտ խախտումներով
ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին,
ՀՀ վարչապետ պարոն Տ. Սարգսյանին,
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար պարոն Ս. Նիկոյանին,
ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Խ. Հարությունյանին,
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ,
Էսպո կոնվենցիայի քարտուղարություն,
Օրհուսի կոնվենցիայի քարտուղարություն,
ՀՀ Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին
Հայտարարություն
Այսօր ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է նաեւ “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի” նախագիծը:
Արձանագրում ենք, որ նշված նախագիծը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել ՀՀ կողմից վավերացված Օրհուսի եւ Էսպոյի կոնվենցիաների, ինչպես նաեւ ՀՀ ազգային օրեսնդրության պահանջների բացահայտ ու կոպիտ խախտումներով: Մասնավորապես.
- չի ապահովվել վերոնշյալ կոնվենցիաներից բխող ընթացակարգերը,
- հասարակությունը զրկվել է իր հիմնարար իրավունքները իրագործելու հնարավորությունից,
- չի ապահովվել “Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 27.1 հոդվածով եւ ՀՀ կառավարության 25.03.2010թ. “Հանրային քննարկումների կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատելու մասին” N296-Ն որոշմամբ սահմանված, նախագծի քննարկման գործընթացում հանրության մասնակցությունն ապահովելու ընթացակարգը:
Ներկայացված նախագիծն ամբողջությամբ թերի է: Այն.
- չի ապահովվում հասարակության պատշաճ ծանուցման, ձեռնարկողի/ներկայացնողի կողմից ՇՄԱԳ/ՌԷԳ իրականացման եւ դրանում հասարակության նախնական փուլում պատշաճ ներգրավմանու հասարակության կարծիքի հաշվի առնելու հարցերը,
- չի ծառայումշրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանհիմնական նպատակի իրականացմանը, քանի որ բացակայում է օրենքըկյանքի կոչելու համար անհրաժեշտ, մասնագիտորեն հիմնավորված նորմատիվա-իրավական հիմքը, մասնավորապես` շրջակա միջավայրին հասցվող վնասի տնտեսական գնահատման կարգը,
- բացակայում է փորձաքննությունն իրականացնող պետական լիազոր մարմնի եւ փորձագետների համապատասխան իրավական պատասխանատվությունը սահմանող նորմերը:
Հաշվի առնելով “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” ՀՀ օրենքի կարեւորությունը, դատապարտում ենք գործադրի նման ոչ թափանցիկ գործելաոճը, պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգից հանել սույն նախագիծը եւ ապահովել հասարակության պատշաճ մասնակցությունը:

Սույն հայտարարությանը միացել են.
Էկոլոգիական հասարակական դաշինք
«Սոս Սևան» նախաձեռնող խումբ
Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող նախաձեռնող խումբ
«Չենք լռելու» նախաձեռնություն
«Ընդեմ կամայական կամայականությունների» ՀԿ
«Փրոփուս» ՀԿ
Արման Վերմիշյան, բնապահպանության փորձագետ
Մերի Խաչատրյան, իրավաբան
«Սոնա-Դալմա» հիմնադրամ
«Հետաքննող լրագրողների» ՀԿ
«Էկոդար» ՀԿ
«Պահպանենք «Թռչկան» ջրվեժը» քաղաքացիականնախաձեռնությանմիխումբակտիվիստներ
Նինա Ստեփանյան, կենսաբան
Քաղաքացիական ազգային նախաձեռնություն
Սպառողների աջակցման կենտրոն
«Հրազդան» մարզադաշտի փրկության խումբը