Քաղաքական

11.09.2024 08:32


Աջափնյակի մետրոյի կառուցումը կավարտվի, լավագույն դեպքում, 2030թ.-ին․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)

Աջափնյակի մետրոյի կառուցումը կավարտվի, լավագույն դեպքում, 2030թ.-ին․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ելույթն ավագանու նիստին․

2017թ. Երևանի ավագանու հերթական ընտրություններից սկսած, այնուհետ 2018թ. 2 արտահերթ ընտրություններում, ինչպես նաև 2021թ. ԱԺ արտահերթ և 2023թ. Երևանի ավագանու ընտրություններում ձեր քաղաքական թիմը երևանցիներին խոստանում էր Աջափնյակի մետրոյի կառուցում, որը ոչ միայն չկառուցվեց այս տարիների ընդացքում այլ վերջերս տեղի ունեցած մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման ՇՄԱԳ լսումներուն պարզ դարձավ, որ այն կավարտվի, լավագույն դեպքում, 2030թ.-ին, եթե, իհարկե, ՔՊԿ կառավարման օրոք երբևիցե սկսվի շինարարությունը։

2019թ. սկիզբ Երևանի նորընտիր իշխանությունը ևս 1 ամբիցիոզ և խոշորամաշտաբ ծրագրի իրագործման մասին խոսեց, բարձրաձայնեց, մակետ ցուցադրեց, այնուհետ տվյալ տարածքում ժամանակավոր ու փորձնական գծանշումների արեց, իսկ վերջում այդ ծրագիրը չիրագործվեց։ Խոսքը նախկին Հայրենիք կինոթատրոնի և Հայրենիք հանրախանութի խաչմերուկում այդպես էլ չկառուցված տրանսպորտային հանգույցի էստակադաի մասին է։

2022թ. մայիսի ամսին փլուզվեց Ծիծեռնակաբերդի խճուղու մի փոքր մասը։ Անցել է 2 տարի 3 ամիս և այդ ճանապարհի փլուզված մասը մոտ 200 մետր այդպես էլ չի կառուցվել, իսկ օգոստոսի 19-ի գործակարգավարականի ժամանակ պարզ դարձավ, որ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈւ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈւՂՈւ ՓԼՈւԶՎԱԾ ՀԱՏՎԱԾԸ և ԶԵԿՈւՑԵԼ հանձնարարականը չի իրագործվել։

2023թ. ամռանը որոշվեց ավելի կոնկրետ Տիգրան Ավինյանի կողմից Խորեն Գրիգորյանին հանձնարարական եղավ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներ սկսելու մասին։ Աշխատանքների կատարման ընթացքում 2024թ․ կամրջի վրայով մի քանի ամսով պետք է դադարեցվեր երթևեկությունը` ինչը դեռ չենք տեսել։

2023թ. մայիսին սկսված Նոր Նորք 5 ֊րդ զանգվածի Սուրբ Սարգիս Եկեղեցու դիմացի այգու և 2023թ. ֊ի օգոստոսին սկսված Դավթաշենի կենտրոնական այգու հիմնանորոգման աշխատանքները սկսվել են և այլևս չեն ավարտվել։ Միայն Աստված գիտի թե երբ կավարտվեն։

2023 ֊ 2024 թվականներին 2 անգամ վերանորոգվեց ՓԱԿ շուկայի հարևանությամբ գտնվող գետնանցումը։ Ծախսվեց, ավելի ճիշտ մսխվեց 70 միլիոն դրամից ավել գումար, բայց միևնույն է անցումը անձրևների ժամանակ ջրավազանի է վերածվում։ Այսինքն արդյունքը զրո։

Հաշվի առնելով վերոնշյալ` փաստերը հռետորական հարց եմ բարձրացնում՝ ինչպե՞ս էք իրականացնելու, եթե, իհարկե, իրականացնելու եք ընդհանրապես

• Իսակովի֊Արշակունյաց
• Թբիլիսյան ֊Դավթաշեն
տրանսպորտային հանգույցների կառուցումը,
• Կոնդի ու Նորագյուղի ամբիցիոզ և նյուվասյուկիստական ծրագրերը,
• Ակադեմիական քաղաքի և Աջափնյակ կայարանի կառուցումը։

Այս խորագրի վերջին նյութերը