Տնտեսական

26.11.2011 11:21


Կառավարությունն անդրադարձել է Հայաստանին «Moody's»–ի տրամադրած վարկանիշի հեռանկարի փոփոխությանը

Կառավարությունն անդրադարձել է Հայաստանին  «Moody's»–ի տրամադրած վարկանիշի հեռանկարի փոփոխությանը
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկանիշի հեռանկարը «կայունից» իջեցրել էր «բացասական»: Moody's-ի մտահոգությունները ՀՀ տնտեսության աճի հետ կապված պայմանավորված են Հայաստանի հիմնական գործընկերների` Ռուսաստանի ու Եվրոպայի տնտեսական աճի տեմպերի դանդաղման հետ, ինչպես նաև մետաղների գների հնարավոր նվազմամբ: Նույն մտահոգություններն արտացոլված են նաև ԱԺ ներկայացված ՀՀ 2012թ պետական բյուջեի նախագծում, և դրանց ՀՀ կառավարությունն անդրադարձել է բավականին մանրակրիտ կերպով: 
Moody's-ի կողմից ներկայացված ռիսկերը ՀՀ 2012թ բյուջեի նախագծում արտացոլված ռիսկերը
1.Հայաստանի հիմնական գործընկեր երկրների` Եվրոպայի և Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի նվազում.ՀՀ-ի արտահանման 58 տոկոսը բաժին է ընկնում այս երկրներին 1.1 Ռուսաստանից ստացվող օտարերկրյա ուղղակի ներդրումների և տրանսֆերտների ծավալի կրճատում: 1. Եթե Հայաստանի գործընկեր Եվրոպական երկրների տնտեսական իրավիճակը վատանա, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է կորուստներ կրել արտահանման աճի տեմպերի դանդաղման մասով 1.1 Նավթի ու գազի գների անկումը իր բացասական ազդեցությունը կթողնի Ռուսատանի տնտեսության վրա, որի արդյունքում դեպի Հայաստան ներհոսող տրանսֆերտները, գործոնային եկամուտները և կապիտալ ներդրումները կկրճատվեն
1.2. Մետաղների գների հնարավոր նվազում. 2010 թվականի տվյալներով` հայաստանյան արտա¬հան¬ման ընդհանուր ծավալի 73 տոկոսը կազմում էին օգտակար հանածոները, թանկարժեք քարերն ու մետաղները 2. Եթե մետաղների գները 2012թ.-ի ընթացքում միջին հաշվով ավելի ցածր մակարդակ գրանցեն, քան կանխատեսվում է, ապա վերջինս կհանգեցնի Հայաստանի մետաղների արտա¬հանման թուլացման:
3. 2009թ. ճգնաժամի հետևանքով պարտքի վատթարացած ցուցանիշներ Պարտադրված ճգնաժամով 2009թ. պետական պարտքը ՀՆԱ-ի մեջ կազմեց 34.3 տոկոս` նախորդ տարվա 13.5-ի փոխարեն: Ըստ ՀԲ-ի` Հայաստանի համար պարտքի կայուն մակարդակ է համարվում մինչեւ 50 տոկոս պարտքը` զուտ ներկա արժեքով ՀՆԱ-ում:
Եթե իրականան այս ռիսկերը, ապա
Երկրի վարկանիշի ռիսկերը Ռիսկերի հնարավոր իրականացում` ըստ ՀՀ 2012թ պետբյուջեի
1. Երկրի վարկանիշը կտուժի, եթե ձախողվի բյուջեի դեֆիցիտի կրճատման ծրագիրը, 1. Տնտեսական աճի տեմպերի դանդաղումը կլինի Ա. համեստ` 1.5-2.5 տոկոս Բ. Էապես նվազող` առնվազն 3.0-4.5 տոկոս
2. Եթե ընթացիկ բացասական հաշվեկշիռը շարունակվի խորանալ` պայմանավորված ապրանքային գներով և տրանսֆերտներով 2. Սպասվածից ավելի ցածր հարկային մուտքեր Ա ճեղքը կկազմի 25-30 մլրդ դրամ Բ. Ճեղքը կկազմի 55-60 մլրդ դրամ
Անդրադառնանք ռիսկերի ֆինանսական հետևանքներին Եթե 4.2 տնտեսական աճի սցենարի պայմաններում 2012 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն նախորդ տարվա համեմատ լրացուցիչ եկամուտների շուրջ 60 մլրդ դրամ հավաքագրումը պայմանավորված է տնտեսական աճով, ապա տնտեսական աճի վատատեսական 2 տոկոս սցենարի պայմաններում, ըստ գնահատականների, եկամուտների կորուստները կկազմեն շուրջ 25-30 մլրդ դրամ, որը ամբողջությամբ հնարավոր կլինի ծածկել 20-25 մլրդ դրամ պահուստային ֆոնդի հաշվին և առնվազն 5-10 մլրդ դրամ ծախսերի խնայողության հաշվին, ինչը բյուջեի ծախսերի ներկա մակարդակի դեպքում մի քանի անգամ ցածր է տարեկան գոյացող խնայողություններից: Ըստ միջազգային կառույցների գնահատականների, ֆինանսատնտեսական 2009 թվականի ճգնաժամի համեմատ, տնտեսության դիմադրողականությունը արտաքին շոկերի նկատամամբ ներկայումս ավելի բարձր է` պայմանավորված ինչպես տնտեսության դիվերսիֆիկացմամբ, այնպես էլ ճգնաժամին հակազդելու իշխանությունների կարողություններով: Համաշխարհային տնտեսության միջազգային գնահատականները ևս վկայում են այն մասին, որ ճգնաժամի երկրորդ ալիքը չի կարող լինել այնպես, ինչպես 2009թ: Այսպիսով` Moody's-ի կողմից Հայաստանի տնտեսության համար նշված ռիսկերը 2012թ համար արդեն իսկ նախանշվել էին ՀՀ կառավարության փաստաթղթերում, որպես կառավարելի ռիսկեր: Moody's-ի պարտքի կայունության հետ կապված մտահոգությունները պայմանավորված են եվրոպական երկրների ներակայիս պարտքային խնդիրների մարտահրավերներով, ինչը մեծացրել է վարկանշող կազմակերպությունների զգուշությունը և ըստ իրենց գնահատականների, նման խնդիրների ի հայտ գալու հավանականությունը:

Այս խորագրի վերջին նյութերը