Աշխարհ

10.09.2024 17:31


Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը պաշտպանության ոլորտին վերաբերող հուշագիր են ստորագրել

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը պաշտպանության ոլորտին վերաբերող հուշագիր են ստորագրել

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը պաշտպանության ոլորտում համագործակցելու մասին եռակողմ հուշագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Փաստաթուղթը ստորագրվել է Բաթումում երեք երկրների պաշտպանության նախարարների 11-րդ հանդիպման ժամանակ։

Նրանք քննարկել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով համատեղ ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը