Քաղաքական

09.09.2024 14:12


Սա այն այգին է, որը պետք է պատրաստ լիներ մայիսին և որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար (տեսանյութ)

Սա այն այգին է, որը պետք է պատրաստ լիներ մայիսին և որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար (տեսանյութ)

08.09.2024թ. հերթական անգամ եղա Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգում՝ ծանոթանալու վերանորոգման և բարեկարգման աշխատանքներին։ Դրանք պետք է ավարտված լինեին դեռ մայիս ամսին։ Նախանշված ժամկետից արդեն անցել է 4 ամիս, բայց աշխատանքները դեռ ավարտին էլ չեն մոտեցել։

Սեպտեմբերի 5-ին Դավթաշեն վարչական շրջանում «Ո՛չ թալանին» կարգախոսով «Մայր Հայաստան» խմբակցության իրականացրած ակցիայի ժամանակ տեղեկացրել էի, որ այգին վերջին մեկ տարում չի գործում, իսկ այն վերանորոգելու համար նախորդ տարի բյուջեից հատկացվել է 437 միլիոն դրամ կամ շուրջ 1 մլն 100 հազար դոլար։

Սա պարզ թալան է և գումարների մսխում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաև այստեղ՝ https://t.me/AeaDyn/335

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը