Քաղաքական

09.09.2024 13:24


Հերքում․ Անդրանիկ Թևանյանի անունից կեղծ հարցազրույց է տարածվել

Հերքում․ Անդրանիկ Թևանյանի անունից կեղծ հարցազրույց է տարածվել

«Mamul.am» կայքի «Մամուլի խոսնակ» հավելվածում «5news» ներկայացող կեղծ էջի միջոցով կեղծ հարցազրույց է տարածվել «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի անունից, թե, իբր, նա անդրադարձել է Վարդան Ղուկասյանի կողմից հնչեցրած՝ ավագանու մանդատներին վերաբերող թեմային։

Տեղեկացնում ենք, որ Անդրանիկ Թևանյանը երբևէ և որևէ թեմայով հարցազրույց չի տվել «5NEWS» կոչվող ֆեյք էջին և որևէ լրատվամիջոցով վերը նշված թեմային չի անդրադարձել։ Դատապարտելի է նրան վերագրվող կեղծ «հարցազրույցի» հրապարակումը և այդ «հարցազրույցի» գովազդումը սոցիալական ցանցերով։

Այս խորագրի վերջին նյութերը