Աշխարհ

08.09.2024 20:36


Կյանքից հեռացել է ՈՒՀԱ-ի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

Կյանքից հեռացել է ՈՒՀԱ-ի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

Ութսուներեք տարեկան հասակում մահացել է խորհրդային և ռուս հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդել է Ուրախների և հնարամիտների ակումբի Telegram ալիքը:

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 8-ին մահացել է Ալեքսանդր Վասիլևիչ Մասլյակովը»,-ասվում է հրապարակման մեջ։

Ակումբում նշել են, որ Մասլյակովը եղել և հավերժ կմնա լեգենդ ՈՒՀԱ շարժման բոլոր մասնակիցների և միլիոնավոր հանդիսատեսի համար: Այնտեղ հիշեցրել են, որ նա այդ հաղորդումը վարել է 1964 թվականից՝ Ռուսաստանում և արտերկրում դառնալով հումորի և երգիծանքի խորհրդանիշ։

Այս խորագրի վերջին նյութերը