Լրահոս

08.09.2024 10:26


Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը խոշոր հաշվով հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը խոշոր հաշվով հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի (C4 ենթախումբ) նոր մրցափուլի անդրանիկ խաղում հյուրընկալեց Լատվիայի ընտրանուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Հայաստանի ազգային թիմը տիրում էր նախաձեռնությանը և հենց մեկնարկում առաջ անցավ հաշվի մեջ: Ստանալով Նաիր Տիկնիզյանի փոխանցումը` դիպուկ հարվածով աչքի ընկավ Վահան Բիչախչյանը (6-րդ րոպե): Լատվիային հաջողվեց արագ վերականգնել հաշվի հավասարությունը: 9-րդ րոպեին գոլը խփեց Ուլգրիկիսը: Խաղակեսի վերջնամասում Լատվիայի ընտրանու պաշտպանը կոպիտ սխալ թույլ տվեց` դառնալով ինքնագոլի հեղինակ: Գնդակը հետ փոխանցելով դարպասապահին` Դուբրան դարձավ ինքնագոլի հեղինակ (35-րդ րոպե):

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը խփեց նաև երրորդ գնդակը: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Լուկաս Սելարայանը ու խփեց թիմի հերթական գոլը: Լատվիային այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանուն հաջողվեց 4-րդ գնդակն էլ ուղարկել Լատվիայի դարպասը: Ստանալով Հրանտ-Լեոն Ռանոսի փոխանցումը` շեշտակի հարվածով աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը:

Հայաստան-Լատվիա` 4:1 (տեսանյութ)

Հայաստանի ազգային ընտրանին Ազգերի լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 10-ին` մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը