Լրահոս

07.09.2024 11:18


Ավտովթար-հրդեհ՝ Արտենի գյուղում․ քաղաքացիներ են հոսպիտալացվել

Ավտովթար-հրդեհ՝ Արտենի գյուղում․ քաղաքացիներ են հոսպիտալացվել

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Թալին-Արտենի ավտոճանապարհի՝ Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են «Lada» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ, ևս մեկը՝ «Թալին» ԲԿ։

Բախման հետևանքով «Lada»-ում հրդեհ է բռնկվել, որը մարել են օգնության հասած քաղաքացիները։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը