Լրահոս

26.12.2011 10:01


Վերջին 50 տարվա մեջ երկրորդ անգամ կրճատվել է ՄԱԿ–ի բյուջեն

Վերջին 50 տարվա մեջ երկրորդ անգամ կրճատվել է ՄԱԿ–ի բյուջեն

«Ֆրանս պրես» գործակալությունը հայտնում է, որ ՄԱԿ անդամ պետությունները վերջին 50 տարվա մեջ երկրորդ անգամ համաձայնել են կրճատել կազմակերպության բյուջեն։

Եթե կազմակերպության 2010–11թթ. բյուջեն կազմում էր 5,41 միլիարդ դոլար, ապա 2012–13թթ. համար կազմակերպությունն անդամ պետություններից կստանա 5,15 միլիարդ դոլար։

Բյուջեի կրճատման կողմ են հանդես եկել ԱՄՆ–ը և ճգնաժամ ապրող Եվրամիության երկրները, այն դեպքում, երբ զարգացող երկրները պահանջել են պահպանել ծախսերի մակարդակը։

Վերջին անգամ ՄԱԿ–ի բյուջեն նախորդ տարվանից քիչ է եղել 1998թ.։

Ներկայումս Միացյալ Նահանգների կողմից կազմակերպությանը փոխանցվող միջոցները կազմում են ՄԱԿ–ի տարեկան բյուջեի մեկ քառորդը։ Երկրորդ ամենամեծ ներդրում կատարող երկիրը Ճապոնիան է։

Այս խորագրի վերջին նյութերը