Քաղաքական

06.09.2024 18:40


Իրաքյան օրագիր․ Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր

Իրաքյան օրագիր․ Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր

Հայտնի իրավապաշտպան, Օդային կամուրջ֊Իրաք իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր, Ավրորա մրցանակի 2019թ. դափնեկիր Միրզա Դինայիի հետ հանդիպեցինք Էրբիլի իր գրասենյակում։

Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր։

Իրաքի եզդիներին կոտորածից փրկելու համար նա վտանգել է սեփական կյանքը։ Միրզան կազմակերպել էր ռադիկալ իսլամիստների կողմից շրջափակման մեջ հայտնվածների տարհանում ուղղաթիռով։ Չվերթներից մեկի ժամանակ ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, որի մեջ էր նաև Դինային. նա հրաշքով ողջ էր մնացել։

Բուժում ստանալուց հետո Դինային շարունակում է իր մարդասիրական և իրավապաշտպան գործունեությունը։ Նրան հարգում են բոլոր քաղաքական շրջանակները և ընդունում որպես անաչառ ու անկողմնակալ գործիչ։ Նա միջազգային մասշտաբի ընդունելություն ունի։

Դինային հաճելի զրուցակից է ու հյուրընկալ։ Առավոտ շուտ էլ եկավ հյուրանոց և իր ավտոմեքենայով մեզ ուղեկցեց մինչև օդակայան։ Պայմանավորվեցինք, որ հնարավորինս շուտ ինքը կայցելի Հայաստան։

Հ.Գ.։ Մեր իրաքյան այցի, արդյունքների թեմայով Լալիշում հարցազրույցի ձևաչափով անդրադարձել ենք ես և Բորիս Մուրազին, որը կներկայացվի վաղը։ Մնացած մասով` հաջորդիվ։ Արդեն ճանապարհվում ենք տուն։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը