Քաղաքական

06.09.2024 14:57


Ադրբեջանը մարտական հերթապահություն է իրականացրել Հայաստանի հետ «պայմանական սահմանին»

Ադրբեջանը մարտական հերթապահություն է իրականացրել Հայաստանի հետ «պայմանական սահմանին»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը ստուգել են Հայաստանի հետ «պայմանական սահմանի» ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական ​​պատրաստությունը։

Նշվում է, թե ստորաբաժանումներում բարձր մակարդակով կազմակերպվել է շուրջօրյա մարտական ​​հերթապահություն և «շարունակական ծառայություն է իրականացվել առօրյայի կանոններին համապատասխան»։

Հասանովը համապատասխան անձանց առջև դրել է կոնկրետ խնդիրներ՝ ծառայողական ու մարտական ​​գործողություններն ավելի լավ կազմակերպելու և զգոնությունը բարձրացնելու համար։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը