Լրահոս

06.09.2024 21:12


Զովունի գյուղի 17-ամյա բնակչի մոտ ատրճանակ և դանակ են հայտնաբերվել

Զովունի գյուղի 17-ամյա բնակչի մոտ ատրճանակ և դանակ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկները սեպտեմբերի 5-ին Զովունի գյուղի 1-ին փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենան վարող 17-ամյա պատանու պայուսակում ակնհայտ նկատվել է զենքի նմանվող առարկա: Զովունիի բնակիչ պատանին զենք-զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են «Մակարով» տիպի գործարանային համարով ատրճանակ և գաղտնի փականով դանակ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը