Քաղաքական

06.09.2024 13:54


Խոստացել է ու խաբել․ Փաշինյանը անդրադարձավ 6 տարի առաջ տված սուտ խոստմանը (տեսանյութ)

Խոստացել է ու խաբել․ Փաշինյանը անդրադարձավ 6 տարի առաջ տված սուտ խոստմանը (տեսանյութ)

Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման մեր կարևորագույն պրոբլեմներից մեկը ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումն է։ Ես հանձնարարական եմ տվել երևի մեկ-երկու ամիս առաջ, որ մենք պետք է ջրային ռեսուրսների պետական ծրագիր ունենանք, այդ ծրագիրը որդեգրենք և ներդնենք։ Որովհետև ՀՀ-ում չկա էդպիսի բնակավայր, որ ոռոգման և խմելու ջրերի խնդիր չունենանք։ Այսինքն չկա էդպիսի բնակավայր, որ գնանք ասենք էդ խնդիրը լուծված է»։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանության եկավ ոռոգման ջրի հետ կապված մի շարք խոսոտումներով, որոնք պարբերաբար կրկնում էր։

Օրինակ՝

2018թ․ հայտնի իրադարձությւոններից 3 ամիս անց՝ օգոստոսի 10-ին, գնում է Տավուշի մարզի Բերդ համայնք ու հայտարարում․ «Այո, ոռոգման ջուր չկա, համաձայն եմ․ այ պետության պատասխանատվությունն ա, որ ինքը աշխատի, որ ոռոգման ջուր լինի»։

Նույն օրը նաև այցելում է Նոյեմբերյան համայնք ու հայտարարում․ «Մենք պետք է երկարաժամկետ խնդիր դնենք, որ մեր հողատարածքներում ոռոգման ջուրն այնքան հասանելի լինի, ինչքան հոսանքն է հասանելի»:

Այս խոստումներից 6 տարի անց հայտարարում է, որ՝ չկա գյուղ, որ չունենա ջրի խնդիր և նոր միայն մտածում է ջրային ռեսուրսների պետական ծրագրի մասին։

Ոռոգման ջրի թեմային անդրադարձել ենք Yerevan.Today-ի հեղինակային «Տեղեկանք Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար» նախագծի 5-րդ և 45-րդ տեղեկանքներում։

Այս խորագրի վերջին նյութերը