Լրահոս

06.09.2024 13:25


Երևանում բախվել են թիվ 32 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Nissan»-ը

Երևանում բախվել են թիվ 32 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Nissan»-ը

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան 26 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Էմիլ Թադևոսյանի վարած «Nissan» մակնիշի և 43-ամյա Սմբատ Ասատրյանի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 32 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը