Քաղաքական

06.09.2024 12:15


Մեկ տարի առաջ ասֆալտապատած Ավանի այս փողոցը կրկին ասֆալտում են՝ ծախսելով ավելի քան 240 մլն դրամ (տեսանյութ)

Մեկ տարի առաջ ասֆալտապատած Ավանի այս փողոցը կրկին ասֆալտում են՝ ծախսելով ավելի քան 240 մլն դրամ (տեսանյութ)

Ժողովրդական խոսք կա․ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»։ Ավան վարչական շրջանում գտնվող Մարշալ Բաբաջանյան փողոցի մասին էլ կարելի է ասել՝ «Ասֆալտը փռած տեղն են փռում»։

Երևանում բազմաթիվ անմխիթար փողոցներ կան, որտեղ անգամ փոսալցման աշխատանքներ տարիներով չեն իրականացվում, փոխարենը Երևանի քաղաքապետարանը որոշել է ասֆալտապատել Ավանի այն փողոցը, որն ասֆալտել էին ընդամենը մեկ տարի առաջ։

Ի դեպ, սա այն նույն փողոցն է, որի սկզբնամասում նախորդ տարի ասֆալտը բացվել էր և բեռնատարն ընկել էր փոսը։

Հիմա էլ ասֆալտապատման աշխատանքները կատարում են փողոցով հոսող ջրի մեջ։

Հարցում եմ ուղարկել, թե որքան գումար է բյուջեից նախորդ տարի ծախսվել Մարշալ Բաբաջանյան փողոցն ասֆալտապատելու համար, բայց Երևանի քաղաքապետարանից հստակ չեն պատասխանել։ Տեղեկացրել են միայն, որ 2024թ․ ծրագրով այդ փողոցում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, որի նախահաշվային գումարը կազմում է 240,190,280 դրամ։

Կարող ենք եզրակացնել, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, քանի որ քաղաքային իշխանությունը թաքցնում է երևանցիներից, թե իրենց իսկ գրպանից վճարված հարկերից որքան գումար է հատկացվել նախորդ տարի նույն փողոցն ասֆալտապատելու համար։

Սա հերթական ապացույցն է, որ անորակ ասֆալտ են անում, պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում, բյուջեն էլ մսխում են։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը