Կարծիք

05.09.2024 21:28


Ադրբեջանի ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 37%-ը

Ադրբեջանի ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 37%-ը

Ադրբեջանի ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 37%-ը։

Տելեգրամ ալիքները լի են ընտրությունների ժամանակ իրականացրած լցոնումների եւ կեղծիքների մասին նյութերով։

Ըստ պաշտոնական տվյալների, իշխող կուսակցությունը ստացել է 50% տոկոսից քիչ շատ ձայն։ Մնացած ձայները, բնականաբար, ստացել են իշխանության հաճախորդները։

Կարող ենք ենթադրել, որ ընտրություններին իրականում մասնակցել է մոտ 25%-ը։ Դա էլ հիմնականում ադմինիստրատիվ ռեսուրսի եւ իշխանության հետ շահերով փոխկապնված շերտի շնորհիվ։

Ինչ հետեւություններ է կարելի անել։ Փաստորեն, պարտված Ադրբեջանում ավելի շատ մարդ էր ընտրություններին մասնակցում եւ իշխող ուժին ձայն տալիս, քան հաղթանակած Ադրբեջանում։

Այն ժամանակ ադրբեջանցիներն ունեին թշնամի, ի դեմս մեզ, եւ նպատակ։ Հիմա մնացել են առանց նպատակի եւ թշնամու կերպարը ետին պլան է մղվել։ Նման գաղափարազուրկ պայմաններում, երբ պետական պրոպագանդան կորցրել է հիմնական քարոզչական հենքը, առաջին պլան է գալիս կոռուպցիան ու կենցաղային թեմաները։ Բարձր ու վեհ գաղափարների սինդրոմով Ադրբեջանցիները վարակված չեն։

Հանուն որ գաղափարի համար շարքային ադրբեջանցիները գնան ընտրատեղամասեր, երբ գիտեն, որ ընտրությունների միջոցով Ադրբեջանում ոչինչ փոխել հնարավոր չէ։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը