Լրահոս

05.09.2024 15:54


Սևանա լճի ափին հայտնաբերվել է «Lexus». վարորդի մարմինը ջրասուզակները որոնում են լճում

Սևանա լճի ափին հայտնաբերվել է «Lexus». վարորդի մարմինը ջրասուզակները որոնում են լճում

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 09:30-ի սահմաններում Ոստիկանության Մարտունու բաժին են դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի հարազատները և հայտնել են, որ Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, իրենք որոնողական աշխատանքներ են կատարել, որտեղ հայտնաբերել են Միքայել Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ ծառերի մեջ կայանված, և նրա հագուստը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ջրասուզակները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ կա վարկած, որ հնարավոր է որոնվող քաղաքացին ավտոմեքենան կայանել է, ապա մտել է Սևանա լիճ և ջրահեղձ եղել։

Նրա հագուստները հայտնաբերվել են ավտոմեքենայից 40-50 մետր հեռավորության վրա։

Այս խորագրի վերջին նյութերը