Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ մշակույթի և արվեստի մեծ խումբ ներկայացուցիչներ նամակով դիմել են ԳագիկԾառուկյանին` մտահոգություն հայտնելով, որ 100 մլն դրամ մշակույթի զարգացմանը նվիրաբերելու փայլուն գաղափարը կարող է վտանգվել, որովհետև խորհրդի նախագահ է նշանակվել Ռոբերտ Ամիրխանյանը:
Նամակում կետ առ կետ նկարագրված է Ամիրխանյանի արածները` ինչպես է փակել և փակում շնորհալի երաժիշտների ճանապարհը, ինչպես է անգործության մատնել կոմպոզիտորների միությունը` այն դարձնելով սեփական բիզնես:
Ի դեպ, Ծառուկյանը 100 մլն-ի տրամադարման մասին հայտարարել էր դեռևս հուլիսին, սակայն, առ այսօր (5 ամիս անց) ոչ մի ծրագիր չի ֆինանսավորվել: Ըստ մշակութային շրջանակներում տարածված լուրերի՝ Ամիրխանյանը բոլոր այն ծրագրերը, որտեղ ինքն իր համար ֆինանսական օգուտ չի տեսնում` տապալում է:
Ռոբերտ Ամիրխանյանի խաղերը
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ մշակույթի և արվեստի մեծ խումբ ներկայացուցիչներ նամակով դիմել են Գագիկ Ծառուկյանին` մտահոգություն հայտնելով, որ 100 մլն դրամ մշակույթի զարգացմանը նվիրաբերելու փայլուն գաղափարը կարող է վտանգվել, որովհետև խորհրդի նախագահ է նշանակվել Ռոբերտ Ամիրխանյանը: