Հարցազրույց

05.09.2024 09:54


Սա ՀՀ ղեկավարությանը խելքի բերելու փորձ է. Բոգդան Բեզպալկոն՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության մասին (տեսանյութ)

Սա ՀՀ ղեկավարությանը խելքի բերելու փորձ է. Բոգդան Բեզպալկոն՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության մասին (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Մոսկվան հույս ունի, որ կվերականգնվի ՀԱՊԿ-ում Հայաստանի լիարժեք մասնակցությունը:

Փորձագետի կարծիքով՝ կա՛մ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից և քաղում այդ քայլի բոլոր տնտեսական հետևանքները, կա՛մ դառնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և սրբագրում է իր քաղաքականությունը:

«Ակնհայտ է, որ սա Հայաստանի ղեկավարությանը խելքի բերելու և ինչ-որ որոշումներ ստանալու փորձ է, այլ ոչ թե կիսատ-պռատ մի վիճակ, որի շրջանակում Հայաստանը մի կողմից ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ չէ, մյուս կողմից էլ ձևականորեն պահպանում է իր անդամակցությունը։

Կա՛մ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից և քաղում այդ քայլի բոլոր տնտեսական հետևանքները, կամ, համապատասխանաբար, դառնում է ՀԱՊԿ լիարժեք անդամ և ռազմական գնումների, աշխարհաքաղաքականության, արտաքին քաղաքականության ոլորտում իր քաղաքականությունը սրբագրում է Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ մյուս անդամների հետ: Այստեղ այլ տարբերակ չկա»,-ասել է Բեզպալկոն:

Նրա խոսքով՝ բավական տարօրինակ կլիներ, եթե, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր հիմա սկսեր ռուսական տեխնիկա գնել։

«Ի դեպ, նման նախադեպ կա: Դա Թուրքիան է, որը գնել է S-400 հակաօդային համակարգերը, բայց միևնույն ժամանակ այն հակասության մեջ էր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ և առաջացրեց քննադատության ալիք, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցներ, որոնք, ի դեպ, շատ զգայուն են թուրքական տնտեսության, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի համար, որոնք զրկվել են F-35 կործանիչներ գնելու հնարավորությունից։

Ուստի Հայաստանը, որպես ներկայիս թուրքական հանրապետությունից շատ ավելի նվազ հզոր, մասշտաբներով շատ ավելի փոքր պետություն, պետք է ինչ-որ կերպ որոշի իր արտաքին քաղաքականությունը։ Կա՛մ նա աջակցում է Ռուսաստանին, կա՛մ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է, և՛ հարմարեցնում է իր քաղաքականությունը Մոսկվայի հետ։ Կամ գնում է ազատ նավարկության, բայց քաղում է այդ ինքնուրույնության և ինքնիշխանության բոլոր պտուղները տնտեսական, ռազմական և աշխարհաքաղաքական առումներով»,-եզրափակել է Բեզպալկոն:

Այս խորագրի վերջին նյութերը