Իսրայելի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Ինչպես հայտնում է «izrus.co.i» կայքը, Իսրայելի խորհրդարանի մշակույթի և սպորտի գծով հանձնաժողովը պատգամավոր Ալեքս Միլլերի գլխավորությամբ դեկտեմբերի սկզբին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Կայքի փոխանցմամբ՝ կոալիցիայի առանցքային խմբակցությունները սկզբունքային տարակարծություններ ունեն այս խնդրի վերաբերյալ։
Հանձնաժողովի աշխատանքների մասնակցության ցանկություն են հայտնել նաև Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը, ով մայիսին հրապարակայնորեն խոսել է Ցեղասպանության ճանաչման մասին, և Զեև Էլկինը, ով 2008–ից ակտիվորեն փորձում է հասնել Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: