Քաղաքական

04.09.2024 14:13


Զախարովան՝ Փաշինյանին, ՀԱՊԿ-ի մասին. Բառախաղը կարող է լավ բանի չհասցնել (տեսանյութ)

Զախարովան՝ Փաշինյանին, ՀԱՊԿ-ի մասին. Բառախաղը կարող է լավ բանի չհասցնել (տեսանյութ)

Երեւանում վերջերս հայտարարել են այն մասին, որ ՀԱՊԿ-ը հեռացել է Հայաստանի տարածքից, հետո սկսել են հայտարարել, որ իրենք սառեցվել են այդ կազմակերպության ներսում. կցանկանայի հասկանալ՝ ով որտեղ է գտնվում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը սառեցրել է իր մանակցությունը ՀԱՊԿ-ում։

«Յուրաքանչյուր բառի, յուրաքանչյուր արտահայտության հետեւում պետք է ոչ միայն իմաստ լինի, ինչը չափազանց կարեւոր է, այլեւ, եթե այն արտաբերել է պաշտոնական անձը, նաեւ պատասխանատվություն ոչ միայն ասվածի, այլեւ հետեւանքների համար։ Երեւանը դե-յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ եւ պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները։ Հայաստանի ղեկավարությունը կողմնակից է այդպիսի փոխգործակցությունից հեռանալու գծին, ինչը, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին։ Եվ ակնկալում ենք, որ հենց Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ Հայաստանի հետ գործընկերությունը ՀԱՊԿ շրջանակում լիարժեք կվերականգնվի։ Բառախաղը կարող է լավ բանի չհասցնել, մանավանդ եթե հաշվի առնենք, որ տարածաշրջանին բաժին են ընկել ոչ քիչ փորձություններ»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը