Լրահոս

04.09.2024 12:14


Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Mercedes CLS 55»-ը, «ԶԻԼ»-ը և «Mercedes Sprinter»-ը․ վիրավnր կա

Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Mercedes CLS 55»-ը, «ԶԻԼ»-ը և «Mercedes Sprinter»-ը․ վիրավnր կա

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին բախվել են «Mercedes CLS 55», «ԶԻԼ» և «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածք է ստացել, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, բայց նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե բախման հետևանքով «Mercedes CLS 55»-ի առջևի համարանիշը պոկվել էր, ապա հետևի համարանիշը ինչ-որ անձինք հանել էին, սակայն պարեկների հրահանգով համարը նորից տեղադրեցին ավտոմեքենայի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը