Լրահոս

04.09.2024 10:44


Փաշինյանի գլխավոր վրիպումը ոչ թե այն է, թե ինչ է խոսում, այլ այն, որ նա դեռ խոսում է և նույնիսկ ինչ-որ մտքեր է արտաբերում

Փաշինյանի գլխավոր վրիպումը ոչ թե այն է, թե ինչ է խոսում, այլ այն, որ նա դեռ խոսում է և նույնիսկ ինչ-որ մտքեր է արտաբերում

Սեպտեմբերի 2-ին, իհարկե, Փաշինյանը չէր կարող չլինել դպրոցում: Սակայն նույնիսկ առաջին հայացքից վերքաղաքական թվացող այս հարթակում նա չի կարողանում իր բուն էությունը թաքցնել:

Մարդը նույնիսկ դպրոցի աշխատողներին է սպառնում: Ընդ որում, իր սպառնալիքը անհասցե է և, նույնիսկ պարզ չէ, թե դպրոցի աշխատողներն ինչու են զայրացրել իրեն:

Մարդն ինչ աստիճանի գավառական էություն պիտի ունենա, որ դպրոցում, երեխաների մոտ սպառնա ինչ-որ անհայտ դպրոցներում, ինչ-որ անհայտ անձնաց կողմից, անհայտ, իբր «հակապետական գործնեության» համար:

Պարզապես ապշել կարելի է այս մարդու անզարգացվածության աստիճանի վրա:

Նա ասում է, թե դպրոցը պիտի իսկական քաղաքացի դաստիրակի:

Եվ դա արտասանում է մի մարդ, ում թերթի մի շարքային աշխատողին նշանակել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, մյուսին՝ երկրի ԿԸՀ-ի ղեկավար:

Կնոջ մի ընկերուհուն նշանակել է երկրի գլխավոր դատախազ, մյուս ընկերուհուն՝ ՄԻՊ կառույցի ղեկավար:

Իր հայերանկցին նշանակել է ոստիկանապետ, իսկ քաղաքացու վրա թքողին նշանակել է ԱԺ նախագահ:

Ու այս ամենից հետո այս անձը շարունակում է խոսել քաղաքացի դաստիրակելո՞ւց, բարեկեցիկ արժեքների՞ց:

Եվ ամենակարևորը, նրա այս մտքերը ոչ ոք չի վերլուծում, կարծես բոլորը համակերպվել են, որ երկրի ղեկավարարի պաշտոնում, բնական է, որ լինի մի անգետ անձնավորություն:

Ինչ վերաբերվում է նրա այն մտքին, թե պետության գլխավոր խնդիրը պիտի լինի մարդկանց բարեկեցության ապահովումը, ապա այստեղ էլ մեթոդաբանական սխալ է թույլ տալիս:

Պետության առաջին խնդիրը պիտի լինի իր քաղաքացիների արտաքին և ներքին անվտանգության ապահովումը: Եվ միայն դրանից հետո՝ որպես երկրորդ կարևոր խնդիր, առաջ է գալիս պետության սոցիալական բնույթ ունենալը:

Իհարկե, Փաշինյանը ոչ ֆրանսիական լուսավորիչների աշխատանքներին է ծանոթ, ոչ էլ՝ քաղաքագիտական լուրջ գիտելիքներ ունի, որ հասկանա, որ նման մտքեր չի կարելի արտասանել:

Բայց նույնիսկ պետության սոցիալական դերի մասին, ով՝ ով, բայց նա չպետք է խոսի:

Նա գրեթե բոլոր իր սոցիալական բնույթի խոստումները դրժել է, պարզ ասած՝ խաբել է մարդկանց:

Իհարկե, մարդիկ էլ են մեղավոր, որ հավատացել էին այս պարզունակ անձնավորությանը, բայց նույնիսկ նրանք իրավունք ունեն հիմա ասել Փաշինյանին հետևյալը՝ լռի՛ր, գոնե հիմա այդ պարզունակ և սուտ խոսքերով մարդկանց ավելորդ մի՛ գրգռիր:

Ռուսները մի հայտնի ասացվածք ունեն. «молчи, за умного сойдешь, ибо: мой язык - мой враг», բայց բանից պարզվում է Փաշինյանին դա էլ չի հուզում, նա ոչ միայն չի ամաչում իր անգետ մտքերից, այլև համարում է, որ այդ մտքերը պիտի ուղենիշ լինեն երկրի քաղաքացիների համար:

Սա իսկապես ողբերգություն է մի ժողովուրդի համար, ով 100 տարի առաջ ցեղասպանության ենթարկվեց, բայց ոչ մի հետևություն չարեց և 21 դարում կրկին իշխանության բերեց մի անգետ խմբակի, որի պատճառով Արցախը կորսվեց, Հայաստանի գոյությունն է կասկածի տակ հայտնվել, և այս ամենից հետո սույն անձնավորությույնը, մեղքի զգացողություն չունենալով, դեռ շարունակում է մտքեր արտահայտել և դեռ պահանջում է, որ այդ մտքերը ուղենիշ դառնան քաղաքացիների համար:

Խելքի աշեցեք, կասեր մեծն Ջիվանին և կզարմանար բոլորս վրա, որ մինչ այսօր այս խայտառակությունը դեռ հանդուրժում ենք:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը