Լրահոս

25.11.2011 16:34


Կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հաշվառվել է որպես նպաստառու

Կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հաշվառվել է որպես նպաստառու

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրելով քաղաքացու դիմումի հիման վրա ոստիկանության Սպիտակի բաժնում ստացված նյութերը` հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական կեղծիքի եւ խարդախության դեպքերի առթիվ: Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում հաշվառված, բայց 2007թ. մինչեւ 2010թ. ներառյալ Երեւան քաղաքում, իսկ հետագայում Սարատովկա գյուղում փաստացի բնակություն հաստատած քաղաքացին 2009թ. հունվարի 30-ին եւ 2010թ. հունվարի 29-ին դիմել է Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին` նպաստառուների ցուցակում ընդգրկվելու համար: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կազմել եւ տրամադրել է վերջինիս փաստացի բնակվելու, ընտանիքի կազմի եւ նրա` գյուղատնտեսական նշանակության հողի չափի եւ անասունների գլխաքանակի մասին կեղծ տեղեկանքներ: Հիշյալ տեղեկանքները քաղաքացին ներկայացրել է սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային գործակալություն, որտեղ չեն ստուգվել դրանցում նշված տեղեկությունները, հաշվառվել է նպաստառուների ցուցակում եւ 2009-2010թթ. ընթացքում ստացել նպաստ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում վերը նշված երեք անձանց գործողություններում հսկողություն իրականացնող դատախազի գնահատմամբ առկա են հանցագործության հատկանիշներ, այն է`  քաղաքացին, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, խաբեությամբ հափշտակել է զգալի չափի գույք, աշխատակազմի ղեկավարն էական վնաս է պատճառել պետության շահերին` կատարելով պաշտոնեական կեղծիք, իսկ սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային գործակալության տեսուչը կատարել է պաշտոնեական անփութություն եւ պաշտոնեական կեղծիք` Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 315-րդ հոդվածի 1-ին, 178-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին մասերով եւ 314-րդ հոդվածով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը