Իսրայելը Լիբանանի սահմանին զորքերը բերել է բարձրագույն պատրաստվածության
«The Daily Star» օրաթերթը գրում է, որ Իսրայելը բարձրագույն պատրաստվածության է բերել Լիբանանի սահմանի իր զորքերը։ Այս քայլին հրամանատարությունը գնացել է՝ կապված հարևան Սիրիայում ստեղծված անկայուն իրավիճակի հետ։
–«Հըզբոլլահի» ներկայիս ռազմական պասիվությունը չի նշանակում, որ ապագայում իրավիճակը չի փոխվի։ Մեր կողմից պատրաստվածությունը կլինի այնպիսին, ասես հաջորդ շաբաթ պատերազմ է սկսվելու,–ասել է Իսրայելի թիկունքի պաշտպանության հարցերով նախարար Մատան Վիլնային։
Հյուսիսային սահմանի նկատմամբ Իսրայելի մտահոգություններն ավելացան «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Հասրալիի վերջին հեռուստաաուղերձից հետո։ Նա հայտարարել էր, թե իր խմբավորումը չի մնա դիտորդի դերում, եթե որևէ մեկը թշնամական քայլեր իրականացնի իր դաշնակիցների՝ Սիրիայի և Իրանի նկատմամբ։ Հասրալին նախազգուշացրել է, որ ամբողջ տարածաշրջանով պատերազմ կսկսվի։