Նոյեմբերի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սիրահարների զբոսայգում ծեծի են ենթարկել 86-ամյա Միսակ Գ.-ին:
Երկու օր անց, առավոտյան ժամը 11.50-ին, հիվանդանոցից ոստիկանության նույն բաժնում հաղորդում ստացվեց, որ ազդրոսկրի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Միսակ Գ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքն ստացել է Սիրահարների զբոսայգում ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ Միսակ Գ.-ն վնասվածքն ստացել է նոյեմբերի 22-ին, ժամը 13-ի սահմաններում, նշված զբոսայգում 49-ամյա Տիգրան Բ.-ի հետ վիճաբանության և քաշքշուկի ժամանակ վայր ընկնելու հետևանքով:
Իրողությունը պարզվեց