Լրահոս

03.09.2024 10:07


Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «ZIL»-ը և «Mercedes-Benz»-ը․ երեխաներ են զոհվել, կան տուժածներ

Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «ZIL»-ը և «Mercedes-Benz»-ը․ երեխաներ են զոհվել, կան տուժածներ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21:54-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաների սկզբնամասում՝ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1987 թ.) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1982 թ.)․ ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Ի․ Գ․-ն (ծնված 2014 թ.) տեղում մահացել է։

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված Մ․ Ղ․-ին (ծնված 1989 թ.), Յ․ Գ․-ին (ծնված 2024 թ.), վերջիններիս և Ե․ Գ․-ին (ծնված 2019 թ.), Ա․ Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Յ․ Գ․-ի մահը, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը