Քաղաքական

02.09.2024 20:30


Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց և լավ է, քանի որ կոպիտ միջամտություն կլիներ իմ իրավունքներին. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց և լավ է, քանի որ կոպիտ միջամտություն կլիներ իմ իրավունքներին. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց և լավ է, որ բերման չենթարկեց, քանի որ այդ մասով կոպիտ միջամտություն կլիներ իմ իրավունքներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, դատարանում հայտարարեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը իր գործով նիստին:

«Ես պատշաճ կերպով ծանուցված չեմ եղել, կարող եմ նաև սրան էլ անդրադառնամ, երբ որ դուք ինձ հեռացրել եք, ես չգիտեմ՝ քանի ժամ է տևում, ինչ է տևումմ չեք էլ իրազեկում և որոշում եք բերման ենթարկել: Կա այնպիսի երևույթ, որ մեկ նիստի չծանուցված չներկայանալու դեպքում որոշվի բերման ենթարկել: Կարող էիք սովորական հեռախոսային հաղորդագրւթյուն ուղարկել և ես կներկայանայի, ես խնդիր չունեմ խոսւափելու: Ինչ վերաբերում է բերման ենթարկելու որոշմանը, ասեմ արդյոք արժեր ինձ բերման ենթարկել, թե՝ ոչ»,-ասաց նա:

Այնուհետև Հրայր Թովմասյանը մեջբերեց ՍԴ որոշումը անձին բերման ենթարկելու հետ կապված և ասաց, որ ըստ այդ որոշման դա անձին ազատությունից զրկել է համարվում:

Հրայր Թովմասյանը նաև աշխատանքային էլէկտրոնային հասցե տրամադրց դատարանին, որպեսզի դրանով ծանուցեն իրեն դատական նիստերի մասին: Դատական նիստն այսօր ավարտվեց, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ դատարանը Հրայր Թովմասյանին հեռացրել է դահլիճից՝ խաչը գրպանը դնելու պահանջը չկատարելու համար, սակայն վերջին նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանն առաջարկեց որպեսզի պաշտպանը Հրայր Թովմասյանին հրավիրի դատական նիստին: Նշենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը