Քաղաքական

02.09.2024 16:52


Հայտարարություն պետք է անեմ․ լարված իրավիճակ Հրայր Թովմասյանի գործով դատավարությանը (տեսանյութ)

Հայտարարություն պետք է անեմ․ լարված իրավիճակ Հրայր Թովմասյանի գործով դատավարությանը (տեսանյութ)

ՍԴ նախակին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ներկայացավ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Նախորդ դատական նիստում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Թովմասյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել` նրան դատարան ներկայացնելու հիմքով և ոստիկանությանը հանձնարարել էր կատարել որոշումը։

Դատարանը հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն անհարկի ձգձգում է դատավարությունը և խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց։

«Սպասեցի–սպասեցի, որ բերման ենթարկեն, ինչպես տեսնում եք` բերման չեն ենթարկել»,–դատարանի բակում լրագրողներին ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Նշենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): ՀՀ դատախազությունը պահանջում է մեղավոր ճանաչել վերջինիս ու 7 տարի ժամկետով դատապարտել ազատազրկման։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը