ՀԱԿ անդամ. «ԼՂ հարցում պետք է շտկել այն բազմաթիվ սխալները, որոնք իրականացրել է արյունով իշխանության եկած վարչակազմը»
«Կոնգրես» հյուրանոցում կուսակցությունների արտաքին քաղաքականության ուղեգծին նվիրված քննարկման ժամանակ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ ՀԱԿ–ի համար արտաքին քաղաքական անկյունաքարային խնդիրներն են ղարաբաղյան հակամարտությունն ու հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը:
–Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է շտկել այն բազմաթիվ սխալները, որոնք իրականացրել է հեղաշրջմամբ և արյունով իշխանության եկած վարչակազմը: Հայ–թուրքական հարաբերությունների հարցում մեզ մեղադրում են, որ մեր մոտեցումները չեն տարբերվում իշխանության մոտեցումներից: Դա այդպես չէ. մենք դեմ ենք հայ–թուրքական արձանագրություններին այս տեսքով: Խնդիրն առաջին հերթին պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու առաջարկն է,–ասել է նա: