Քաղաքական

02.09.2024 11:28


Ի՞նչ են հուշում Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված վիճակագրական թվերը՝ իբր աշխատատեղերի աճի և աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ

Ի՞նչ են հուշում Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված վիճակագրական թվերը՝ իբր աշխատատեղերի աճի և աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ներածականում ներկայացրեց մի շարք թվեր, որոնք մեկնաբանության կարիք ունեն:

Եվ այսպես, նա նշեց, որ 2024 թվականի հուլիսին, 2018 թվականի հուլիսի համեմատ, շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա Հայաստանի Հանրապետությունում։ Այս ժամանակահատվածում աշխատողների թիվը 572 հազարից դարձել է 750 հազար։ Միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով և 2018 թվականի 181 հազար դրամից դարձել է 307 հազար դրամ։

Եվ որպես հետևություն, նշեց, որ իբր դա «...կարևորագույն արտահայտություններից մեկն է այն բանի, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը կայուն զարգանում է` ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծելով...»։

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե Հայաստանում մարդկանց ո՛ր շերտերի եկամուտներն են բարձրացել, և իրականում բարձրացե՞լ են, թե՞ ոչ:

Աշխատողների և միկրոբիզնեսի սուբյեկտների ընդհանուր թիվը վերջին չորս տարում (2020թ. մայիսից մինչև 2024թ. մայիս) 597,8-ից աճել է մինչև 752,3 հազար, իսկ նրանց միջին աշխատավարձը` 194-ից մինչև 297 հազար դրամ (ներկայիս փոխարժեքով` սկսած մոտավորապես $497-ից մինչև $760): Այս ցուցանիշներն ամենից շատ աճել են ՏՏ ոլորտում և մոլեխաղերի ոլորտում։

ՏՏ ոլորտում աշխատողների թիվը ավելի քան կրկնապատկվել է՝ մոտավորապես 12,4-ից մինչև 27,4 հազար մարդ, իսկ միջին աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է՝ 666,7 հազարից հասնելով 1 միլիոն 180 հազար դրամի (մոտ 3025 դոլար), իսկ մոլեխաղերի ոլորտում խաղերում՝ 3,9 հազարից հասել է 8 հազարից մի փոքր ավելի մարդ և 334-ից մինչև 680 հազար դրամ (1744 դոլար):

Երկու դեպքում էլ աճը մասամբ պայմանավորված է օտարերկրյա ընկերություններով, ծրագրավորման դեպքում Ռուսաստանից Հայաստան են եկել տասից ավելի խոշոր և նույնիսկ ավելի միջին և փոքր ընկերությունների ներկայացուցիչներ (ներառյալ արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերը, որոնք նախկինում այնտեղ էին): Կային նաև բազմաթիվ ծրագրավորողներ, ովքեր աշխատում են և՛ այս, և՛ հայկական ընկերություններում (նրանցից շատերը բարձր որակավորում ունեն և ունեն համապատասխան աշխատավարձ)։

Իսկ ինչ վերաբերում է մոլախաղերին, ապա Շվեդական Evolution ընկերությունը 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանում մեծ գրասենյակ բացեց մոլեխաղերի ոլորտում և խթան հանդիսացավ այդ ոլորտի զարգացման համար Հայաստանում: Իսկ դա լավ է, թե վատ երկրի համար, թողնում ենք մեր քաղաքացիների հայեցողությանը:

Հասարակական սննդի և շինարարության ոլորտում զբաղվածությունը գրեթե կրկնապատկվել է՝ առաջին դեպքում՝ 16,5-ից մինչև 31,5 հազար մարդ, երկրորդում՝ 9-ից մինչև 17 հազար մարդ։ Հանրային սննդի ոլորտում միջին աշխատավարձը 87-ից դարձել է 145 հազար դրամ (370 դոլարից մի փոքր ավելի), իսկ շինարարությունում՝ 226-ից 376 հազար (960 դոլարից մի փոքր ավելի)։

Բայց այստեղ էլ պիտի նշենք, որ այդ աշխատեղերի ավելացումը կատարվել է ստվերից աշխատողների մեծ քանակի դուրս գալով, այլ ոչ թե նոր աշխատեղեր են բացվել:

Բայց և՛ զբաղվածությունը, և՛ աշխատավարձերը այս ոլորտներում աճել են պահանջարկի ազդեցության տակ (առաջացել է և՛ վերաբնակիչների ժամանումով, և՛ հիփոթեքային վարկերի համար հարկային արտոնություններով, որոնք առաջացրել են շինարարական բում):

Ֆինանսական հատվածում զբաղվածությունը համեմատաբար քիչ է աճել (16,6-ից մինչև 19 հազար մարդ), սակայն աշխատավարձերն աճել են ավելի քան երկու անգամ՝ 416-ից հասնելով 874 հազար դրամի (2240 ​​հազար դոլար):

Այստեղ պետք է նշել, որ բուն բանկերի եկամուտները աճել են անգամներով:

Օրինակ, եթե 2020 թվականին համախառն բոլոր բանկերի եկամուտը կազմել էր մոտ 100 մլն դոլար, ապա այս տարվա ընթացքում այն հասնելու է մինչև 800 մլն դոլարի:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե բանկային այս ահռելի եկամուտները ինչի հաշվին են:

Երկրի տնտեսական զարգացման հիմքում դրված է եղել երեք գործոն.

Առաջին

-ռուս-ուկրաինական պատերազմի գործոնն օգտագործելով Հայաստանը տարանցիկ հարթակ է դարձել դեպի Ռուսաստան արևմտյան ապրանքների հոսքի մատակարարման մասով: Այստեղ Փաշինյանի դերն գրեթե զրոյական է եղել: Շնորակալությոն, որ իր կառավարությունը չի խանգարել այս գործնթացին և դեռ ավելին, Փաշինյանի թիմը գերշահույթներ է ստացել, այս ոլորտում իրենց անձնական գործոնն օգտագործելով, օգտվելով իշխանական տարատեսակ լծակներից, տալով «ընտրյալ» ընկերություններին «հատուկ» կարգավիճակներ:

Երկրորդ

Ռուս ռելոկանտները և իրենց կողմից Հայաստան բերված ընկերությունները, նույնպես էապես ազդեցություն ունեցան, թե՛ աշխատատեղերի ավելացման, և թե՛ աշխատավարձների բարձրացման վրա:

Երրորդ

Շինարարական բումն ավելի շատ, այսպես կոչված, «հոլանդական հիվանդություն» է հիշեցնում, որի ավարտից հետո կարող է տնտեսությունը հայտնվել փլուզման մեջ:

Բանն այն է, որ ի տարբերություն 2000-ականների շինարարական բումի, այս տարիների ընթացքում այս ներդրումները եղել են, գրեթե մինչև 90 տոկոսով բնակելի շենքերի կառուցման ոլորտում:

Սյսինքն, այս բումը շատ քիչ է վերաբերվել նոր բիզնեսների, նրանց ենթակառույցների կայացմանը:

Ինչը հուշում է, որ եթե կառավարությունը, այս տնտեսական աճում զարգացման նոր դրայվերներ չգտնի, ապա անկումը շատ ցավալի է լինելու:

Հատուկ ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ այս տարիներին, գյուղատնտեսությունը ոչ միայն աճ չի գրանցել, այլ հետզարգացում է եղել:

Հասկանալի է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լավ է, բայց այն չի դարձել տնտեսության զարգացման գլխավոր դրայվեր:

Իսկ տնտեսության մյուս սեգմենտներից ամենաշատ զարգացում են արձանագրել մոլեխաղերի և ֆինանսական ոլորտները, որը մտահոգիչ է:

Ինչ վերաբերվում է մարդկանց կենսամակարդակին, ապա Փաշինյանը մոռացավ նշել, որ չնայած մարդկանց աշխատավարձները բարձրացել են, սակայն նույն այդ մարդկանց կենսամակարդակը էապես նվազել է այս վեց տարվա ընթացքում, լայն սպառողական ապրանքների գների շեշտակի բարձրացմանբ պատճառով:

Քանզի այս վեց տարիների ընթացքում, ապրանքների գները անգամներով են աճել, և մեր քաղաքացիների ճնշող մասի եկամուտները էապես են կրճատվել:

Բացի ՏՏ, բանկային ոլորտների, մոլեխաղերի և մի քիչ էլ՝ շինարարական ոլորտների, մնացած ոլորտներում զբաղված մեր քաղաքացիների կյանքի որակը այս վեց տարիների ընթացքում շատ լուրջ անկում է արձանագրել:

Եվ դա շատ լավ է հասկանում նաև Փաշինյանը, քանզի տիրապետում է ոչ միայն աշխատավարձների, այլև գների բարձրացման չափերի մասին, սակայն դրա մասին իր ասուլիսի բացման խոսքում, հասկանալի պատճառով ոչինչ չի ասել:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը