Աշխարհ

02.09.2024 10:59


Հայտնի են Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների  նախնական արդյունքները

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 2 մլն 196 հազար 711 ընտրող, ինչը կազմում է 37, 27 տոկոս։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նախնական արդյունքների համաձայն՝ Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կստանա խորհրդարանի 125 մանդատներից 68-ը։

Նշվում է, որ էքզիթփոլի արդյունքներով ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը բավարար ձայներ չի ստացել խորհրդարանում տեղ ունենալու համար։

Այս խորագրի վերջին նյութերը