Լրահոս

25.11.2011 14:28


Կիրո Մանոյան. «Հայաստանը պետք է Ղարաբաղը ճանաչեր 1991-1992թթ.»

Կիրո Մանոյան. «Հայաստանը պետք է Ղարաբաղը ճանաչեր 1991-1992թթ.»

«Կոնգրես» հյուրանոցում կուսակցությունների արտաքին քաղաքականության ուղեգծին նվիրված քննարկման ժամանակ ՀՅԴ բյուրոյի ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը նշել է, որ առանց Արցախի վերաբնակեցման պետք չէ մեծ բաներ ակնկալել:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած ԼՂՀ ճանաչման նախագծին՝ Կիրո Մանոյանն ասել է, որ Արցախի հարցում բանակցություններին զուգահեռ պետք է լինի ճանաչմանը նվիրված աշխատանք, սակայն Հայաստանը պետք է Ղարաբաղը ճանաչեր 1991-1992թթ., իսկ հիմա գործընթացի մեջ ենք, և դա չի կարելի:

–Բայց դա չի նշանակում, որ հասարակական կազմակերպությունները, հենց ինքը` ԼՂՀ-ն, չեն կարող ճանաչմանն ուղղված քայլեր անել: Երբ բանակցությունները մտնեն փակուղի, Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը,–ասել է նա:

Ըստ  Կիրո Մանոյանի՝ Հայաստանի համար կարևոր խնդիրներից է նաև Ջավախքի հարցը, որն ազգային անվտանգության հարց է։

–Հայաստանի և Վրաստանի նախագահների հարաբերությունները սերտ են, բայց ջավախահայերի հաշվին,–ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը