Քաղաքական

01.09.2024 16:02


Կրթության ոլորտը լիովին բարձիթողի է

Կրթության ոլորտը լիովին բարձիթողի է

Վաղը` սեպտեմբերի 2-ին, սկսվում է 2024-2025 ուստարին։

Երևանում ոչ մի դպրոցի մոտ չկան թարմացված գծանշումներ, ավելին՝ ՆԳՆ «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը կտևի ընդամենը 10 օր, նախկին մեկ ամսվա փոխարեն։

Երևանում մանկապարտեզներում հերթեր են և հազարավոր են ահազանգերը, որ աշխատող ծնողների երեխաների հերթը չի հասել կամ հունվարին գրանցված 45-րդ հերթագրված երեխայի հերթն օգոստոսին դարձել է ընդամենը 43: Լուրջ խնդիր կա նաև Արցախից բռնի տեղահանված երեխաների՝ դպրոց տեղավորման հետ կապված։ Ասենք նույն ընտանիքի 3 երեխաներից մեկն այլ դպրոց է ստիպված հաճախելու՝ իր տարեկից դասարանում տեղ չլինելու պատճառով։

Կրթության ոլորտը լիովին բարձիթողի է, ոչ միայն գիտելիքի առումով են աղավաղում, այլ կազմակերպչական հարցերում չեն կարողանում լինել կոմպետենտ։

Իմ կարծիքով, սա լրջագույն մարտահրավեր է, որը հրատապ ուշադրություն ու կանոնակարգում է պահանջում։

Իսկ այս ամենը մեր քաղաքացիներին վայել կարգով կազմակերպելու համար անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը