Քաղաքական

01.09.2024 14:20


ՀՀ-ն տարածաշրջանում միակ պետությունն է, որը կարող է դառնալ տարածաշրջանի բնիկ ժողովուրդների շահերի պաշտպանը

ՀՀ-ն տարածաշրջանում միակ պետությունն է, որը կարող է դառնալ տարածաշրջանի բնիկ ժողովուրդների շահերի պաշտպանը

Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որը կարող է դառնալ տարածաշրջանի բնիկ ժողովուրդների շահերի պաշտպանը։ Հայաստանը հատկապես կարող է լինել եզդիների, ասորիների գիտակրթական, ինչու չէ, նաև քաղաքական կենտրոնը։ Ես հավատում եմ դրան և հավատացել եմ նաև սրանից 10 տարի առաջ։ Այո՛, այդ դերը իրավունքներից բացի բերում է նաև պատասխանատվություն/արտահրավերներ, բայց աշխարհում չկա հնարավորություն, իրավունք՝ առանց պատասխանատվության/մարտահրավերի։

Այսօրվա իշխանություններն, իհարկե, անգամ Արցախի հայերին մենակ թողեցին, ու սրանցից այս ժողովուրդների մասով հույս անգամ չկա, բայց Հայաստանն այդ դերը ստանձնելու պոտենցիալ ունի։ Հենց դրա համար մենք պետք է առավել շատ կապեր ստեղծենք տարածաշրջանի մեզ բարեկամ ժողովուրդների հետ, քան նայենք ապահով հեռուներ։ Ես երազում եմ այդ Հայաստանի մասին ու վստահ եմ՝ այն լինելու է, ու դրա համար ամեն բան անելու ենք։

Հ․Գ․ Այս պահին առնվազն մի քաղաքական միավոր գիտեմ, որ այս միտքը ընկալում է ու տեսնում է պոտենցիալ։

«Մայր Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Возможно, это изображение текст

Այս խորագրի վերջին նյութերը