Աշխարհ

01.09.2024 11:44


Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) արտահերթ ընտրությունների քվեարկությունը սկսվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին։

Խորհրդարանական ընտրություններն ընդգրկում են 125 ընտրատարածք՝ ընդհանուր 6478 ընտրատեղամասերով (6343 մշտական, 135 ժամանակավոր): Այս տարի Ադրբեջանի օկուպացրած հայկական Արցախում (Լեռնային Ղարաբաղ) առաջին անգամ են անցկացվում խորհրդարանական ընտրություններ։

Օկուպացված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իշխանությունները 54 ընտրատեղամաս են բացել։

Հաղորդվում է, որ խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունքից կարող է օգտվել 6 421 960 ընտրող։

Քվեարկությունն ավարտվելու է տեղական ժամանակով ժամը 19:00-ին։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը