Լրահոս

25.11.2011 14:07


Ստեփան Սաֆարյան. «Ղարաբաղյան և հայ–թուրքական խնդիրները ժողովրդավարության հետ չպետք է հակադրության մեջ դրվեն»

Ստեփան Սաֆարյան. «Ղարաբաղյան և  հայ–թուրքական խնդիրները ժողովրդավարության հետ չպետք է հակադրության մեջ դրվեն»

«Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցող կուսակցությունների արտաքին քաղաքականության ուղեգծին նվիրված քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, թե ղարաբաղյան հակամարտության և հայ–թուրքական հարաբերությունների խնդիրներն օբյեկտիվ արմատներ ունեն։

–Բայց կա լուրջ մի գործոն, դա Հայաստանի ոչ ժողովրդավարական վիճակն է: Ազգային խնդիրները չպետք է հակադրության մեջ դրվեն մարդու իրավունքների հետ: Սա է մեր տարբերությունը ծայրահեղ աջերից և ծայրահեղ ձախերից։ Հայ-թուրքական հարաբերությունների հարցում «Ժառանգության» դիրքորոշումը համընկնում է Դաշնակցության դիրքորոշման հետ՝ Հայաստանը պետք է հրաժարվի արձանագրություններից,–ասել է նա:

Ըստ Ստեփան Սաֆարյանի, սակայն, ղարաբաղյան հարցում «Ժառանգությունը» մենակ է մնացել։

–Մյուս ուժերը դեմ արտահայտվեցին ԼՂՀ ճանաչմանը,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը