Հարցազրույց

31.08.2024 17:34


Փաշինյանը դավաճանեց ԼՂՀ-ին. Զատուլին (տեսանյութ)

Փաշինյանը դավաճանեց ԼՂՀ-ին. Զատուլին (տեսանյութ)

Հայաստանի իշխանություններն անտեսել և շարունակում են անտեսել հայ գերիների, այդ թվում՝ Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագիրը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Հայաստանի իշխանությունները չեն հիշում և չեն դնում այդ հարցը որևէ տեղ բանակցությունների ընթացքում։ Մենք այդ մասին ոչինչ չենք լսում, ոչինչ չգիտենք, այլ հակառակը՝ լսում ենք, թե այսօրվա իշխանությունը հենց շահագրգռված է, որ այդ մարդիկ՝ իրենց հողի հայրենասերները, մնան Ադրբեջանում անազատության մեջ և չխանգարեն նրանց իրենց հայրենակիցների նկատմամբ դավաճանական գիծը տանել։ Բայց եթե այդ ամենը տեղի է ունենում, ապա ինչու պահանջներ ներկայացնել Ռուսաստանին»,-տարակուսանք է հայտնել քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը 2020 թվականին առաջարկել է դադարեցնել պատերազմը, սակայն Հայաստանի ղեկավարը «անցել է այդ առաջարկի կողքով՝ հույսը դնելով ինչ-որ այլ տարբերակների վրա»։

«Ի վերջո, Ռուսաստանն այնտեղ էր տանում իր խաղաղապահ զորակազմը, բայց այդ խաղաղապահ զորակազմի թիկունքում, գտնվելով արևմտյան մայրաքաղաքներում, Հայաստանի վարչապետը խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է, և այդ պահից սկսած խաղաղապահների գտնվելը կորցրել է ողջ իմաստը։ Ի՞նչ պետք է անեին նրանք այնտեղ, եթե դա Ադրբեջանի ներքին գործն է։ Կարգավորել ճանապարհային երթևեկությո՞ւնը: Առավել ևս, որ որևէ մանդատ նրանց որևէ մեկը չի տվել… Ահա մենք հայտնվել ենք նման շատ հիմար, խայտառակ իրավիճակում։ Այո՛, մենք ունեցել ենք մեր սխալները, ես վստահ եմ, որ դա ապագայի համար քննարկման առարկա է։ Բայց նախ ինքներդ ցույց տվեք ձեր վճռականությունը, ասեք՝ ինչ եք ուզում և մի խաղացեք այս խաղերը, որոնք ամբողջ ընթացքում խաղում է պարոն Փաշինյանը՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից։ Առաջին հերթին սեփական ժողովրդի հանդեպ պատասխանատվությունից»,-նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը